Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ֆիլմի շահերից ելնելով չեմ նշում նրա տարիքը

Ֆիլմի շահերից ելնելով չեմ նշում նրա տարիքը
22.07.2024 | 21:02

Այսօր, տարիքին անհամապատասխան, այս հասուն, խելացի, ուժեղ, անպատմելի հմայիչ աղջկա՝ Հասմիկի ծննդյան օրն է։ Հասմիկը VERA ՎԵՐԱ ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսուհուն` Վերային և ես ֆիլմի շահերից ելնելով չեմ նշում նրա տարիքը։

Բայց այդ փաստն անհնար է հավերժ գաղտնի պահել ու երբ դա իմանաք, ձեզ էլ պարզ կլինի, որ քիչ է Հասմիկին ուղղակի կոմպլիմենտներ շռայլելը։ Հասմիկի փխրուն ուսերին այսօր դրված է հասուն կնոջ ողբերգությունը վերապրելու և իր չքնաղ հայրենի տան հանդեպ անմարդկային ոճրագործության մասին մարդկանց պատմելու առաքելությունը։

Ես, մեր ընտանիքը, մեր ֆիլմի թիմը, մեր Panarmenian Federation of Film Producers ֆեդերացիան, բոլորս ջերմորեն գրկում ենք քեզ ու շնորհավորում ենք քո ծնողներին՝ քեզ պես բացառիկ հրաշք լույս աշխարհ բերելու համար։

Հովհաննես ԳԱԼՍՏՅԱՆ

Հ.Գ.

irates.am-ը միանում է շնորհավորանքին:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 9920

Մեկնաբանություններ